Ինչպես փրկել կանաչ սոխը՝ պաշտպանելով վնասարար միջատներից

Եթե նկատել եք, որ կանաչ սոխը սկսել է դեղնել, թեքվել, հավանաբար, այն ախտահարվել է սոխային ճանճի կողմից: Նման վնասարար միջատները կարող են ոչնչացնել ձեր այգու բոլոր բույսերը: Հատկապես ակտիվ են նման միջատները բալի ծաղկման շրջանում:

Ժողովրդական միջոցներ՝ սոխային ճանճի դեմ պայքարելու համար

Քիմիական ինսեկտիցիդները կարող են վտանգավոր լինել առողջության համար, քանի որ սնունդի մեջ օգտագործվում են սոխի բոլոր մասերը: Այդ պատճառով էլ ցանկալի է օգտագործել ժողովրդական փորձված միջոցներ:

  • աղ. 200գ աղ լուծեք 10լ ջրի մեջ, ստացված լուծույթով ջրեք բույսերի միջև հողը: Այդպես հողը միջատների համար անպիտան կդարձնեք;
  • ամոնիակի լուծույթ. 1ճ.գ. ամոնիակի լուծույթ լցրեք 10լ ջրին, ջրեք սոխի մարգերը: Կրկնեք պրոցեդուրան 3 անգամ՝ 1 սեզոնի ընթացքում;
  • կալիումի պերմանգանատը (մարգանցովկա). ավելացրեք ջրին այնքան, որ վառ լուծույթ ստացվի, ջրեք մարգերը;
  • կերոսին. զգուշորեն ջրեք մարգերի միջև հատվածները՝ 1 սեզոնի ընթացքում 2-3 անգամ:

Как в два счета спасти лук от луковой мухи: лучше средства еще не  придумали: новости, овощи, огород, растения, вредители, борьба, мухи, сад и  огород

Այս միջոցներն անվտանգ են մարդկանց համար, եթե հետևեք անվտանգության կանոններին և լուծույթները պատրաստելիս կիրառեք պաշտպանման լրացուցիչ միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։