Ինչպես 30 վայրկյանում սրել բլենդերի դանակները

Ես արդեն մի քանի տարի օգտագործում եմ այս բլեդները, որը գնել եմ բավականին մատչելի գնով: Այն միացնում եմ գրեթե ամեն օր, հետևաբար դանակները պարբերաբար սրելու կարիք են ունենում:

Ահա այս հնարքի շնորհիվ հնարավոր է սրել բլենդերի և սրճաղացի դանակները: Երբ առաջին անգամ փորձեցի սրել այսպես, հաճելիորեն զարմացա:

Ամեն ինչ շատ պարզ է: Անհրաժեշտ է միայն ձվի կեղև:

Սկզբում հավաքեք 10-12 ձվի կեղև, լվացեք ու չորացրեք: Լցրեք տոպրակի մեջ:

Այնուհետև ձվի կեղևով տոպրակը դրեք սառցարանը, թողեք ամբողջ գիշեր: Երբ այն լիարժեք սառի, լցրեք բլենդերի կամ սրճաղացի մեջ:

Միացրեք ու սպասեք մի քանի վայրկյան:

Պատրաստ է. կեղևը մանրացված է, իսկ դանակները՝ սրված:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։