Ինչպես 5 րոպեում մաքրել լվացքի մեքենան՝ տնային պայմաններում. քիմիական միջոցներ չեմ կիրառում

Ջրի բաղադրությունից ուղղակիորեն կախված է լվացքի մեքենայի ծառայելու ժամկետը. ցանկացած տեսակի լրացուցիչ նյութերը կուտակվում են տաքացնող սարքի վրա՝ կրճատելով դրա շահագործման ժամկետը: Որպեսզի թույլ չտաք նման բան, մի քանի ամիսը մեկ կատարեք պարզ պրոֆիլակտիկա:

Լվացքի մեքենայի ներքին դետալները մաքրելու համար անհրաժեշտ է սովորական կիտրոնաթթու: 3,5կգ տարողությամբ լվացքի մեքենային՝ 15գ կիտրոնաթթու է անհրաժեշտ:

Կիտրոնաթթուն լցրեք փոշու համար նախատեսված հատվածում, միացրեք դատարկ մեքենան՝ ընտրելով այն ռեժիմը, որի դեպքում ջուրը կտաքանա մինչ առավելագույն ջերմաստիճանի: Հիմնականում բոլոր լվացքի մեքենաների դեպքում դա 90 աստիճանն է:

Կիտրոնաթթուն մաքրում է դետալները՝ առանց դրանց վնասելոը: Արդեն առաջին պարզաջրման ժամանակ կարող եք տեսնել,թե դետալների վրա որքան շատ կեղտ էր կուտակվել:

Как пользоваться стиральной машиной: правила ухода, срок службы, причины  неисправностей

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։