Ինչ անել, եթե լվացքի մեքենան քամելու ժամանակ շարժվում է տեղից և դղրդում

Եթե ձեր լվացքի մեքենան ինքնուրույն տեղաշարժվում է քամելու ժամանակ, դա կարող է մի շարք պատճառներ ունենալ: Կպատմենք, թե ինչպես լուծել տվյալ խնդիրը:

Ժամանակակից լվացքի մեքենաները առանձնանում են հուսալիությամբ և հարմարավետությամբ, սակայն պարբերաբար կարող են ի հայտ գալ որոշակի խնդիրներ, օրինակ, քամելու ժամանակ սարքը սկսում է աղմկել, շարժվել տեղից:

Դրա հիմնական պատճառը՝ դիսբալանսն է: Այսինքն եթե թմբուկի մեջ իրերը ոչ հավասարաչափ են բաշխված, արագ քամելու ընթացքում մեքենան կսկսի  «թռթռալ» և տեղաշարժվել:

Քայլեր՝ խնդիրը շտկելու համար

Ստուգեք հեղույսները

Վստահ եղեք, որ հեղույսները, որոնք ապահովում են մեքենայի անվտանգությունը տեղափոխելու ժամանակ, հանված են:

Մեքենայի տեղադրման մակարդակը

Պարտադիր ստուգեք, արդյոք մեքենան դրված է խիստ հորիզոնական մակերեսի վրա:

Իրերի բաշխում

Եթե որևէ խոշոր իր եք լվանալու, փորձեք ավելացնել մի քանի մանր իրեր: Այդպես կխուսափեք դիսբալանսից և ավելորդ աղմուկից:

Նվազեցրեք քամելու արագությունը

Փորձեք ընտրել պակաս ինտենսիվ քամելու արագություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։