Ինչ տեսք ունի 227 կիլոգրամով նիհարած կինը 9 տարի անց. լուսանկարներ

9 տարի առաջ ԱՄՆ-ում ցնցված էին սենսացիոն նորությունից: Անհավանական է թվում, բայց այս կինը կարողացել է ռեկորդ սահմանել՝ ըստ կորցրած կիլոգրամների:

Այս կնոջ անունը Մելիսա Մորիս է: 36 տարեկանում նա կշռում էր 317 կիլոգրամ, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում նրա առողջության համար: Մելիսան լուրջ քայլ կատարեց, որն էլ փոխեց նրա ողջ կյանքը:

Ավելորդ քաշը մշտապես ուղեկցում էր Մելիսային, սակայն կտրուկ աճ գրանցվեց ամուսնանալուց հետո: Քանի որ կինը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր խոհանոցում, նա անընդհատ պատրաստում և ուտում էր: Դա էր պատճառը, որ քաշը սկսեց ավելանալ կրկնակի արագությամբ:

Տագնապալի ազդանշան էր, երբ Մելիսան եկավ վիրահատված մորն այցելելու, սակայն նկատեց, որ մեծ դժվարությամբ է վեր կենում, խնամում մորը: Այդ օրվանից Մելիսան որոշեց փոխել ապրելակերպը:

Ստամոքսի վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում Մելիսան կորցրեց 113 կիլոգրամ: Ընդհանուր առմամբ 5 տարում դիետաների և մարզումների շնորհիվ նրա քաշը կրճատվեց 227 կիլոգրամով:

Ի դեպ, Մելիսան երազում էր երեխա ունենալու մասին, բայց ավելորդ քաշի պատճառով նրա մոտ չէր ստացվում: Նիհարելուց հետո մեր հերոսուհին կարողացավ հղիանալ և մայրանալ: Սակայն երեխաներ ունենալուց հետո կնոջ քաշը կրկին ավելացավ՝ հասնելով 124 կիլոգրամի:

Այս անգամ Մելիսան նորից կարողացավ նիհարել 50 կիլոգրամով, քանի որ գիտակցեց, որ նույն արդյունքի կարող է հասնել:

Մելիսան այժմ սոցքայքերում էջ է վարում, որտեղ ոգեշնչում է ավելորդ քաշ ունեցող մարդկանց՝ ցույց տալով, որ անհնար ոչինչ չկա:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։