Ինքներդ եք փչացնում ձեր տունը… Անհապաղ ազատվեք այս իրերից, եթե ուզում եք նորաոճ և կոկիկ բնակարան ունենալ

Հաճախ մարդիկ վերանորոգում են տունը, նոր իրեր գնում, սակայն չեն ցանկանում ազատվել որոշակի իրերից, որոնք փչացնում են ամբողջ ինտերիերը:

Կարդացեք այս նյութը մինչև վերջ և ազատվեք բացասական ազդեցություն ունեցող իրերից:

Տորշեր

Հին տորշերները մինչ օրս կան շատ տներում, քանի որ տանտերերը ափսոսում են ազատվել դրանցից: Սակայն պլազմային հեռուստացույցի և նորաոճ կահույքի կողքին դրված հին տորշերը տարօրինակ տեսք է հաղորդում բնակարանի ընդհանուր պատկերին:

Դրանք կարող եք փոխարինել մինիմալիստական և պարզ ձև ունեցող որևէ լամպով:

Մեծ սպասքապահարան

Վերջին շրջանում շատ մարդիկ սկսել են հանել տնից այս մեծ պահարանները: Սակայն քիչ չեն նաև նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն ուզում հրաժեշտ տալ դրանց: Բայց համաձայնեք, որ դրանք շատ տեղ են զբաղեցնում, հանդիսանում են փոշու բույն, իսկ դարակների մեծ մասը չի էլ օգտագործվում:

Нет описания.

Ինչ ընտրել փոխարենը

Կարող եք ընտրել միատոն հասարակ պահարաններ՝ խուսափելով ավելորդ գույներից ու դետալներից:

Գորգ

Խոսքը ոչ թե թանկարժեք բրդե, այլ սինթետիկ գորգերի մասին է, որոնք լայն տարածում ունեին 90-ականներին:

Ընտրեք ձեր ինտերիերի հետ համահունչ գորգեր: Դա կօգնի վիզուալ առումով լայնացնել տարածությունը:

Վարագույր

Նախշաձև կտրվածքով լամբրեկենները ցածր առաստաղով փոքր սենյակում բավականին տարօրինակ տեսք ունեն, փոշի են հավաքում:

Ավելի լավ կլինի, եթե ընտրեք դասական վարագույրեր:

Ծածկոցներ 

Մեզանից շատերն են ունեցել ծաղկավոր ծածկոցներ, սակայն դրանց ժամանակն արդեն անցել է:

Հիմա բավականին մատչելի գնով կարող եք ձեռքբերել հասարակ ծածկոցներ, որոնք կընդգծեն ձեր սենյակի ոճը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։