Իրերս անգամ նոր ժամանակ այսքան սպիտակ չէին. ձյունաճերմակությունը վերադարձնելն այլևս խնդիր չէ ինձ համար

Այս մեթոդը թույլ է տալիս ոչ միայն վերացնել լաքաները սպիտակ հագուստի վրայից, այլև վերադարձնել դրանց վառ գույնը, որը մի քանի անգամ լվանալուց հետո խամրում է:

Սկզբում հագուստը թրջում եմ ու օճառում՝ օգտագործելով տնտեսական օճառ: Այդպես թողնում եմ 15 րոպե:

Մինչ այդ նախապատրաստում եմ լվացքի լուծույթը: Դույլի մեջ լցնում եմ 1,5լ տաք, բայց ոչ եռման ջուր: Ավելացնում եմ 3ճ.գ. աղ և կալիումի պերմանգանատ (մարգանցովկա):

Մարգանցովկան փոխարինում է սպիտակեցուցիչին, սակայն զգույշ եղեք, որ պատահաբար շատ չլցնեք, քանի որ իրերը կստանան թույլ վարդագույն երանգ: Որքան տաք լինի ջուրը, այդքան ավելի շուտ կլուծվեն մաքրող բաղադրիչները: Հետևեք, որ մարգանցովկայի բյուրեղիկները չմնան ներքևում՝ չլուծված վիճակում:

Օճառած իրը դնում եմ դույլի մեջ ու թողնում կես ժամով: Երբեմն ցանկալի է շուռ տալ այն, որ հավասարաչափ թրջվի:

Կես ժամից պարզաջրում եմ ու չորացնում: Այս եղանակով լվանում եմ ինչպես հագուստ, այդպես էլ սփռոցներ ու սրբիչներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։