Լավագույն վերանորոգումը, որ տեսել եմ փոքր խոհանոցում… Լուսանկարներ՝ առաջ/հետո

Դեռ մի քանի ամիս առաջ խոհանոցս ստանդարտ տեսք ուներ, ինչպիսին որ կարող եք տեսնել հարյուրավոր այլ բնակարաններում: Խոհանոցային կահույքի փոխարեն օգտագործում էի երկու հատ կախովի պահարան, լվացարանի տակի դարակը, իսկ սառնարանը դրված էր պատուհանի մոտ: Բավականին մեծ ջանքեր և ֆինանսական միջոցներ ներդնելով՝ կարողացանք ստանալ մեր երազանքների խոհանոցը:

Կահույքը պատվիրել ենք՝ մեր խոհանոցի չափին համապատասխան, փոխել ենք սառնարանի տեղը, հիմա այն դրված է դռան կողքին: Գազի խողովակը թաքցրել ենէ պատուհանի կողքի պահարանում:

 

 

Ողջ կենցաղային տեխնիկան գնել ենք 1 օրում, որ կարողանանք ընտրել միմյանց հետ համադրվող տարրեր:

Քանի որ խոհանոցում կա և գազօջախ, և ջեռոց, հոգ ենք տարել այն մասին, որ ունենանք չափերով փոքր, բայց հզոր օդաքարշ:

Տեղադրել ենք փոքր ճաշասեղան:

Ընտրել ենք և հատակի, և պատերի բաց երանգ, որպեսզի տարածությունը տեսանելիորեն ավելի մեծ լինի: Հրաժարվել ենք վառ դետալներից ու գույներից: Արդյունքում ստացել ենք այն, ինչը նախապես պատկերացնում էինք:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։