Լվացքի մեքենան երբեք հոսանքից միացրած մի թողեք. ահա թե ինչու

Վերջերս հարևանս պատմեց, որ ամեն անգամ, երբ լվացքի մեքենան ավարտում է աշխատանքը, նա անջատում է այն հոսանքից:

Ոմանց դա կարող է անիմաստ թվալ, չէ որ ժամանակակից բնակարաններում հոսանքի լարերը բավականին հուսալի են: Սակայն անվատնգությունը երբեք ավելորդ չի լինում:

Անգամ լվացքի մեքենայի արտադրողներն են վստահեցնում, որ եթե սարքը երկար ժամանակ չի օգտագործվելու, լավ կլինի անջատել այն հոսանքից:

Ի դեպ, կարևոր է հոսանքից անջատելիս քաշել ոչ թե լարից, այլ բռնել անմիջապես խրոցից: 

  • Լվացքի մեքենան միացնելու համար մի օգտագործեք երկարացման լար;
  • մի լվացեք ալյուրոտ իրեր. տաք ջրի մեջ ալյուրը կվերածվի խմորի և կվնասի մեքենան;
  • մի ծանրաբեռնեք մեքենան՝ նախատեսվածից շատ իրեր լցնելով;
  • հատկապես կարևոր է մեքենան անջատել հոսանքից, եթե այն տեղադրված է բարձր խոնավությամբ լոգասենյակում;

  • անպայման անջատեք մեքենան հոսանքից ամպրոպի ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։