Կարող եմ անպետք իրերը նվիրել, բայց չեմ ուզում, աղբն եմ գցում. ահա թե ինչու եմ նման որոշում կայացրել

Ես գիտակցում եմ, որ իրերը աղբը գցելով՝ հոգ չեմ տանում ուրիշների մասին, սակայն մեզանից ոչ ոք առանց մեղք գործելու չի ապրում:

Կային ժամանակներ, երբ ես ակտիվ պայքարում էի սեփական ծուլությանս դեմ, մանրակրկիտ տեսակավորում էի իմ պահարանները. ինչը վաճառել, ինչը նվիրել, ինչը գցել աղբը, ինչը թողնել ինձ: Բայց հիմա հեշտացրել եմ տվյալ գործընթացը՝ բացառելով բարեգործության փուլը: Բացատրում եմ՝ թե ինչու:

Բարեգործությունը մեծ ջանքեր է պահանջում. անհրաժեշտ է իրը նորից լվանալ, վերացնել դեֆեկտները, արդուկել, լուսանկարել ու առաջարկել տարբեր մարդկանց, հետո էլ սպասել, թե երբ կվերցնեն:

Եթե ունեք ժամանակ և ցանկություն, հիանալի է: Նախկինում երկուսն էլ ունեի, իսկ հիմա արդեն ոչ: Պարզապես լվացված հագուստը դասավորում եմ առանձին տոպրակի մեջ և դնում եմ ընդհանուր աղբամաններից քիչ հեռու: Ցավոք, մեր քաղաքում չկան հատուկ կոնտեյներներ, որտեղ կարելի է թողնել օգտագործած հագուստը:

Как правильно отдавать личные вещи другим людям, чтобы не нанести себе вред

Հարցն այն է, որ մարդիկ միշտ չէ, որ շնորհակալ են քեզ: Իհարկե, ես օգտագործած հագուստը չեմ տալիս նրա համար, որ ինձ փառաբանեն, բայց երբ օգնում ես, ակնկալում ես գոնե շնորհակալական խոսքեր լսել:

Քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդիկ, ում պատրաստվում էի նվիրել մի քանի տոպրակ հագուստ, ծուլանում էին հասնել իմ տուն ու վերցնել, պայմաններ էին առաջ բերում, հանդիպման ժամ, օր ու տեղ էին փոխում մի քանի անգամ, եթե չէի համաձայնվում, ինձ ստախոս էին անվանում…

Ընտրությունը ձերն է, ինչպես վարվել, բայց ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին ինքն իր մասին պիտի մտածի:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։