Կարտոֆիլի կեղևը գերազանց պարարտանյութ է գրեթե բոլոր տեսակի բույսերի համար. կիրառման ձևը՝ այստեղ

Կարտոֆիլի կեղևը հարոււստ է հանքանյութերով, պարունակում է կրախմալ և կալիում: Այն կոմպոստային խառնուրդին ավելացնելով՝ կստանաք թանկարժեք պարարտանյութ: Բացի այդ, կարտոֆիլի կեղևը կիրառում են բույսերը միջատներից պաշտպանելու համար:

Ազնվամորու, հաղարջի, ելակի ճյուղերի տակ հմուտ այգեգործերը դնում են կարտոֆիլի մաքուր կեղև: Օրգանիկ և հանքային նյութերի շնորհիվ կեղևը լավացնում է հատապտուղների բերքատվությունը:

Настоящая хозяйка никогда так не сделает. Никогда не выбрасывайте  картофельную кожуру

Կեղևը կարող եք օգտագործել ողջ սեզոնի ընթացքում՝ որպես պարարտանյութ կամ էլ մրգի ծառեր, ծաղիկներ, կաղամբ, վարունգ, լոլիկ ու պղպեղ ցանելիս:

Ձմռան ընթացքում ևս կարող եք կեղև հավաքել. այն կարելի է սառեցնել կամ էլ չորացնել մարտկոցների վրա, ջեռոցի մեջ:

Безотходное производство – картофельная кожура | Огородники

Գարնանը կարտոֆիլի կեղևը լցրեք մեծ տակառի մեջ, եռման ջուր ավելացրեք, թրմեք մի քանի օր: Խառնուրդը կուռչի, կնմանվի շիլայի: Այն լցրեք փոսիկների մեջ, որտեղ պատրաստվում եք որևէ բույս ցանել/տնկել:

Բացի այդ, խառնելով կեղևից «շիլան» ջրի հետ՝ կարող եք ջրել բույսերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։