Կինը այս հին կիսախարխուլ ցախատունը վերածել է ամառային հարմարավետ տնակի. Լուսանկարներ

Քաղաքից դուրս գտնվող այս անշարժ գույքը պատկանում է մեր պատմության հերոսուհուն: Սա ցախատուն է, որ գտնվում է հիմնական տանը կից: Երկար տարիներ այն չէին օգտագործում ու ոչ էլ նորոգում:

Եվ ահա անցյալ տարի տանտիրուհին որոշեց գործի անցնել: Նա հանեց ներսից ամբողջ աղբը, կոտրած փայտերը: Որպեսզի տարածքը ստանար թարմ ու թեթև տեսք, ամեն ինչ սպիտակ ներկեցին: Լրացուցիչ պատուհան տեղադրվեց, որ ավելի լուսավոր լինի:

Կենտրոնական հատվածը վերածեցին հյուրասենյակի: Ավանդական կախիչի փոխարեն օգտագործեցին արտասովոր ճյուղ:

Հատակը մշակվել է մուգ նյութով և պաշտպանիչ ծածկույթով:

Բացվող բազմոցը ծառայում է որպես քնելու տեղ:

Ստացվել է անգամ փոքրիկ խոհանոց տեղավորել: Այն հագեցած է գազօջախով և ջեռոցով, կոմպակտ սառնարանով, լվացարանով, ճաշելու զոնայով:

Տնակը հարմար է բնակության համար, քանի որ կա նույնիսկ լոգասենյակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։