Հարևաններս խնդրում էին, որ պատմեմ, թե ինչպես եմ ծաղկամանի մեջ քաղցր, խոշոր ելակ աճեցնում

Ելակը, անկասկած, ամենասիրված ու անուշաբույր հատապտուղներից մեկն է, կարող է աճել տնային պայմաններում: Վերջին տարիներին շատերն են անցնում կոնտեյներների մեջ ելակ աճեցնելուն: Այս տեխնիկան թեպետ համեմատաբար նոր է, արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից:

Կոնտեյների մեջ ելակ աճեցնելու դրական կողմերն են.

  • այգու, հողամասի ցանկացած անկյուն գեղեցիկ զարդարելու հնարավորություն;
  • հատապտուղները չեն դիպչում գետնին, ինչի շնորհիվ նվազում է միջատների կողմից վնասվելու ռիսկը;
  • վատ եղանակային պայմաններից ելնելով՝ հեշտությամբ կտեղափոխեք կոնտեյներները ապահով վայր;
  • կարող եք ապահովել պատշաճ լուսավորություն օրվա ցանկացած ժամին:

Կոնտեյներ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրենաժային անցքերի առկայությանը: Լավ կլինի, եթե ներքևում լինի կերամզիտից դրենաժային շերտ: Ելակի հողը պիտի պարունակի տորֆ, կոմպոստ, ազոֆոսկ, մի քիչ էլ ավազ:

Կան ելակի տեսակներ, որոնք կարելի է պահել ձմռան ամիսներին: Երբ դրանք անցնեն «քնած ռեժիմի», տեղափոխեք տարածք, որտեղ կլինի -3 մինչ +3 օդի ջերմաստիճան:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։