Հարևաններս պատրաստում էին այրել կամ աղբը գցել այս հին պահարանը, բայց ես վերցրեցի ու նորոգեցի. լուսանկարներ՝ առաջ/հետո

Մի քանի ամիս առաջ տեսա, որ հարևաններս տնից դուրս են հանել այս փայտե պահարանը: Զրույցի ընթացքում իմացա, որ չգիտեն, թե ինչ անել դրա հետ. գցել աղբը, թե կոտրել և որպես վառելանյութ օգտագործել: Քանի որ սիրում եմ հետաքրքիր գաղափարներս կյանքի վերածել, խնդրեցի այն տալ ինձ:

Պահարանի կոնստրուկցիան զարմացրեց իր կայունությամբ  ու ամրությամբ: Ոտքերն ու վերևի մասը պատրաստված են բնական փայտից, դռնակները՝ շպոնից:

Սկզբում լավ լվացի ամբողջը, քանի որ միջատների մասին վկայող նշաններ կային: Մշակեցի, որ ազատվեմ լաքի մնացորդներից:

Այն հատվածները, որտեղ շպոնը վնասված էր, սոսինձով մշակեցի ու ամրացրեցի՝ մինչ լիարժեք չորանալը:

Աննշան թերությունները թաքցրեցի սվաղով: Իսկ հետո անցա պահարանը ներկելուն:

Ընտրեցի ակրիլի հիմքով ներկեր: Ներկեցի երկու շերտով, սակայն առաջին շերտից հետո նորից նշակեցի մակերեսը, որ անհարթություններ չլինեն:

Վերջում ամբողջ մակերեսը ներկեցի կիսափայլատ էֆեկտով ներկով:

Հիմա այս պահարանը դարձել է մեր միջանցքի զարդարանքը: Դրա մեջ պահում եմ գործիքներ, հազվադեպ օգտագործվող սպասք:

Հավանեցի՞ք արդյոք կատարածս աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։