Հարևանուհիս հուշեց, թե ինչպես 5 րոպեում ազատվեմ խոհանոցային պահարանների վերևի փոշուց

Ուզում եմ կիսվել մի հնարքով, որի շնորհիվ խոհանոցային պահարանների վերևի հատվածի փոշին այլևս խնդիր չի լինի ձեզ համար: Այժմ կարող  եք չչարչարվել՝ տվյալ հատվածներում փոշուց ազատվելու համար:

Կարծում ենք կհամաձայնեք, եթե ասենք, որ հաճելի չէ, երբ խոհանոցում կա այրված յուղ, կեղտ, փոշի: Նախքան այս մեթոդը գտնելը փորձել եմ բազմաթիվ հնարքներ, ու վստահ կարող եմ ասել, որ սա լավագույն տարբերակն է:

Անհաջող տարբերակներից մեկը աթոռին կանգնելն ու ձեռքով մաքրելն է: Երկրորդը՝ թերթով ծածկելը, սակայն երբ ձգվում եք ու վերևից իջեցնում կեղտոտ թերթերը, փոշին ցրվում է այս ու այն կողմ:

Լավագույն տարբերակը՝ պահարանների վերևի մասը թափանցիկ թաղանթով ծածկելն է: Այն կարող եք գտնել շինանյութի խանութներում:

Երբ թաղանթը փոշոտվում է, զգուշությամբ փաթաթում ու հանում եմ: Կարող եք լվանալ, բայց ես նախընտրում եմ նորով փոխարինել, քանի որ մատչելի է:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։