Հեռախոս գտա, զшնգերի մեջ միшյն երկու հшմար կար՝ «մшյրիկ» և «հшյրիկ» իմ զանգով քш նդեցի մի ընտանիք

Որդիս ամռանը ճամբար էր գնացել: Կիրակի օրը որոշեցի այցելել նրան, և երբ մենք զբոսնում էինք տարածքում, հեռախոս գտանք: Բացեցի զանգերի բաժինը և միայն երկու համար տեսա՝ «մայրիկ» և «հայրիկ…»: Ողջույն, տղաս, — լսեցի ջերմ ձայն: Ներեցեք, բայց ձեր որդին չէ, — պատասխանեցի, — մենք գտել ենք այս հեռախոսը և ուզում էինք իմանալ ձեր որդու անունը, որ վերադարձնենք: Այն ձեր որդու՞նն է:Այո, իսկ որտեղի՞ց եք այն գտել: Զբոսնում էինք ճամբարին կից այգում, տեսանք, որ խոտերի մեջ է ընկած: Երևի գրպանից է դուրս թռել, չի նկատել: Ո՞ր խմբում է ձեր տղան: Ի՞նչ… -ակնհայտ էր, որ զրուցակիցս ապշած է, և ես նորից սկսեցի նույնը կրկնել, մանրակրկտորեն պատմել, թե ինչպես եմ գտել այն:Դե, ո՞ր խմբում է ձեր երեխան: -Նա ոչ մի խմբում էլ չի:Հա, երևի աշխատող է: -Ի՞նչ աշխատող, տղաս 10 տարեկան է: Դուք հիմա որտե՞ղ եք: -Ասացի, ճամբարում: -Բայց ի՞նչ ճամբար, իմ որդին ճամբար չի գնացել: -Գիտեք, ես եկել եմ որդուս մոտ, ձեզ համար ժամանակ չունեմ, ես հիմա հեռախոսը կթողնեմ պահակակետում, ինքներդ էլ լուծեք ձեր երեխայի հարցերը: -Սպասեք, գուցե ինչ-որ սխալ է եղել, կարո՞ղ եք ճշտել, որդիս հաստատ ճամբարում է:Նա ասաց տղայի անուն-ազգանունը: Ոչ մի սխալմունք չկար, այդ մարդու տղան իրոք այստեղ էր հանգստանում:Մի վարկյան մտածելուց հետո, տղամարդն ասաց. -Ամեն ինչ հասկանալի է, բացի մի բանից. եթե որդիս ճամբարում է, կինս ու՞մ հետ է Եգիպտոս մեկնել…

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 1 524 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: