Հիմա միշտ այսպես եմ անում. Ինչի համար եմ կոշիկներս դնում սառցարանը

Ինձ համար նոր կոշիկ գնելը կապված է սթրեսի ու անորոշության հետ: Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է գնել կոշիկ այնպես, որ հետո չտանջվեմ:

Նախորդ կեդերս կրում էի ուղիղ 1 տարի, սակայն երբ մաշվեցին, ցավով հասկացա, որ պիտի նոր կոշիկ փնտրեմ:

Սակայն դրանցով աշխատանքի գնալու հենց առաջին օրը ոտքերիս հայտվեցին կոշտուկներ: Խոսքի ընթացքում խնդրիս մասին պատմեցի կոլեգայիս ու նա ինձ զարմանալի խորհուրդ տվեց:

Ահա թե ինչպես նոր կոշիկներս դարձրեցի ոտքիս հարմար

Սկզբում լվացի դրանք՝ լվացքի մեքենայով, ամենաբարձր ջերմաստիճանի ջրով: Հույս ունեի, որ դա կոշիկներս կդարձնի ավելի ճկուն ու փափուկ:

Հետո վերցրեցի 2 տոպրակ, յուրաքանչյուրի մեջ ջուր լցրեցի ու տեղադրեցի կոշիկներիս մեջ: Իսկ վերջում ուղարկեցի սառցարանը:

2 օր անց հանեցի, 1 օր էլ տրամադրեցի հալելուն, չորանալուն:

Արդյունքում կոշիկներս մեծացան մոտ 1 չափով, իսկ արհեստական կաշին ավելի փափուկ դարձավ: Հիմա նույնիսկ երկար զբոսանքներն ինձ չեն վախեցնում:

Ահա այսպես լուծեցի անհաջող գնումիս հարցը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։