Հին փոքր սանհանգույցը վերածել ենք դրախտային անկյունի… Լուսանկարներ

Լոգասենյակի վերանորոգումը հաճախ բարդանում է տարբեր նյուանսների պատճառով: Դժվար է իրականացնել մտահղացումները, եթե տարածքը փոքր է, կան խնդիրներ՝ կապված լարերի ու մյուս կոմունիկացիաների հետ:

Սակայն պետք է հիշել, որ սանհանգույցը պիտի ունենա գեղեցիկ ու էսթետիկ տեսք: Բացի նրանից, որ մենք ենք այն օգտագործում, այստեղ մտնում են նաև հյուրերը: Ու մենք կպատմենք, թե ինչ կարելի է անել, անգամ եթե սանհանգույցը փոքր է չափերով:

Երբ գնեցինք բնակարանը, հասկացանք, որ շատ գործ ունենք անելու:

Ակնհայտ էր, որ լավ չարչարվելու ենք: Միակ դրական բանն այստեղ՝ նորմալ վիճակում գտնվող զուգարանակոնքն էր:

Սկզբում փոխեցինք դռան տեղը: Հաջորդ նկարում կտեսնեք ժամանակակից տենդենցներից մեկը՝ լվացարանի, սեղանիկի, լվացքի մեքենայի համատեղում: Հիանալի տարեբրակ է նրանց համար, ովքեր շատ  տեղ չունեն:

Տեղադրել ենք փոքր վաննա: Քանի որ ունենք փոքր երեխա, մեզ համար դա կարևոր էր: Իսկ դուք կարող եք ընտրել լոգախցիկ, այն հեշտությամբ կտեղավորվի:

Մեր վաննայի չափերն են 120Х70:

Անկյունում կա չորանոց և պատ, որն առանձնանում է իր ձևավորմամբ: Ըստ իս գեղեցիկ է ստացվել սպիտակ և փայտի գույն սալիկի համադրությունը:

Թեպետ զուգարանակոնքը լավ վիճակում էր, մենք այն ևս փոխեցինք՝ հիգիենայի նկատառումներից ելնելով:

Սպիտակեղենի զամբյուղի փոխարեն ընտրեցինք այսպիսի պարկիկ՝ ոճային ու հետաքրքիր:

Հավանեցիք արդյո՞ք մեր վերանորոգումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։