Հյուրերը տեսնում են ու հասկանում, որ կոկիկություն այնքան էլ չեք սիրում. մանրուքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Ահա մի քանի բան, որոնց ձեր հյուրերը ուշադրություն են դարձնում անկախ իրենց կամքից, իսկ դուք գուցե և չնկատեք:

Միջանցք

Առաջին տպավորությունը մարդիկ ստանում են հենց այն պահին, երբ ներս են մտնում: Դռան վիճակը շատ բան կպատմի տանտերերի մասին:

Անգամ եթե նոր դուռ գնելու հնարավորություն չունեք, նորոգեք հինը, ներկեք, վերականգնեք դետալները: Դա ձեր տան այցեքարտն է:

Կոշիկներ

Կոշիկները պահելու տեղն ու ձևը ևս կարևոր է:

Կոկիկ դասավորված կոշիկները ստեղծում են դրական կարծիք, մինչդեռ թափթփվածությունը կարող է քաոսի մասին մտքեր առաջացնել մարդկանց մոտ:

Տան հոտը

Սա շատ բան կարող է պատմել տանտերերի մասին: Մաքրությունն ու հոտավետիչների ընտրությունը ազդում է ընդհանուր կարծիքի, բնակարանի ընկալման վրա: Մի մոռացեք կանոնավոր կերպով օդափոխել տունը:

Օճառ

Օճառի թարմ կտորը կամ հեղուկ օճառը վկայում է այն մասին, որ տանտերերը հարգանքով են մոտենում հյուրերին: Չի կարելի օճառամանի մեջ դնել օճառների կտորներ:

Սանտեխնիկայի մաքրություն

Նորոգում կամ մաքրություն պահանջող սանտեխնիկան կարող է բացասական կարծիք ստեղծել: Համաձայնեք, որ ձեզ համար ևս ավելի հաճելի է, երբ շուրջը մաքուր է ու անսարք վիճակում գտնվող որևէ ծորակ չկա:

Խոհանոց

Խոհանոցի մաքրությունը, սպասքեղենի դասավորվածությունը պահպանելը չափազանց կարևոր է: Եվ ոչ միայն հյուրերի, այլև ինքներդ ձեզ համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։