Մակարոնը եփելուց հետո ջուրը թափելով՝ ինքներդ ձեզ եք վատություն անում…

Մի շտապեք լվացարանի մեջ թափել այն, ինչը կարող է պետք գալ, օրինակ ջուրը, որի մեջ մակարոն եք եփել: Ահա թե ինչպես կարելի է օգտագործել այն: 

Գրեթե բոլորի տանն էլ այդ ջուրը թափվում է, քանի որ քչերը գիտեն, որ այն կարող է կրկնակի օգտագործվել: Ահա մի քանի օգտակար մտահղացում:

Նրբաբլիթի շերտերի ու օլադիների համար

Ջուրը, որի մեջ մակարոն եք եփել, կարող է կրկնակի օգտագործվել խոհարարության մեջ: Խորհուրդ՝ նրբաբլիթ ու օլադի հաճախ պատրաստողների համար. կաթի փոխարեն լցրեք արդեն սառած ջուրը: Այդ դեպքում ձեր թխվածքը կստացվի ավելի փքուն ու համեղ:

Սոուսների համար

Որպեսզի սոուսը ստացվի ավելի համեղ, դրա մեջ կարող եք 2-3 գդալ տվյալ ջրից լցնել:

Լոբեղեն թրջելու համար

Լոբին, ոլոռը, ոսպը եփելու առաջ պետք է թողնել ջրի մեջ: Դրա համար որոշ խոհարարներ օգտագործում են հենց մակարոնի ջուրը:

Ոտքերի համար վաննա

Այն մարդիկ, ում ոտքերը ցավում են կամ այտուցվում, անպայման պիտի փորձեն այս վաննան:Պարզապես պետք է ոտքերը դնել գոլ ջրի մեջ, որի մեջ մակարոն եք եփել: Հանգստացնող ջերմությունը, նաև միկրոտարրերը, որոնք պարունակվում են տվյալ ջրի մեջ, վարկենապես արդյունք են տալիս:

Գոլորշու վրա պատրաստելու համար

Սա բանջարեղեն պատրաստելու համար լավագույն լուծումն է: Փորձեք այս մեթոդը, կզգաք, որ բանջարեղենի համը նկատելիորեն լավանում է:

Հիմք՝ ապուրի համար

Եփեք մակարոնի թուրմով կարտոֆիլով որևէ ապուր: Այն խիտ ու հագեցած համով կստացվի:

Ստեղծագործելու համար

Խմորից պլաստիլին պատրաստելիս ջրի փոխարեն մակարոնի թուրմ լցրեք:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։