Մայիսին և ամռանը սոխի մարգերին այս փոշին եմ շաղ տալիս. սոխի ճանճերի մասին մոռացել եմ, ստանում եմ հիանալի բերք

Մի քանի տարի առաջ սիրեցի հողագործությունը: Ունեմ իմ այգին, որը ամեն տարի մշակում եմ և ստանում լավ բերք: Նախանցյալ տարի առաջին անգամ որոշեցի սոխ ցանել: Սակայն մի քանի շաբաթ անց սոխի տերևները սկսեցին դեղնել, չորանալ: Սկզբում կարծում էի, թե ջրի պակասից է, սակայն երբ ստուգեցի, տեսա, որ բույսերի մեջ սոխի ճանճեր են հայտնվել:

Փորձեցի մի շարք միջոցներ, սակայն ոչ մեկը օգուտ չտվեց: Սոխի բերք այդ տարի այդպես էլ չստացա:

Անցյալ տարի որոշեցի նորից փորձել, քանի որ իմացել էի մի նոր պաշտպանող միջոցի մասին: Կարծես հրաշք լիներ. ոչ միայն պահպանեցի սոխը, այլև առատ բերք ստացա:

Փոշին պատրաստվում է 3 բաղադրիչից. առաջինը՝ փայտի մոխիրն է, մոխրագույն փոշի, որը մնում է փայտ այրելուց հետո: Մոխիրը չեզոքացնում է հողի թթվայնությունը:

Երկրորդ բաղադրիչը՝ սոդան է, որի շնորհիվ ստեղծվում է ոչ բարենպաստ մթնոլորտ՝ վնասարար միջատների համար:

Երրորդը՝ ծխախոտի փոշին է (табачная пыль), որն ուժեղ ազդեցություն է ունենում միջատների դեմ:

Табачная пыль

Խառնելով բոլոր 3 բաղադրիչները՝ կստանաք արդյունավետ փոշի, որով էլ կարող եք մշակել սոխի մարգերը:

Արդյունքում ստացա աննկարագրելի լավ բերք այս պարզ, բայց չափազանց արդյունավետ միջոցի շնորհիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։