Միայն տեսնեք, թե խոհանոցի պատերն ինչպես եմ նորոգել… Եվ մատչելի, և նորաոճ…

Մեր տան խոհանոցը փոքր է, սակայն ճիշտ մոտեցման շնորհիվ կարողացել ենք գեղեցիկ ձևավորել: Նորոգման աշխատանքներն ինքնուրույն եմ կատարել, ինչի պատճառով դրանք բավականին երկար ժամանակ պահանջեցին: Գոհ եմ, որ արդյունքն ինձ ուրախացնում է:

Առաջին բանը, որ արել եմ, գիպսաստվարաթղթով նիշա սարքելն է: Այդ կերպ առանձնացրել եմ խոհանոցի կահույքի զոնան: Վերևի մասում արել եմ լուսավոության համար անցքեր: Այսինքն դրանք խոհանոցի լույսից առանձին են միանում:

Ի սկզբանե պատին պլանավորում էի սալիկներ, սակայն հետո մտափոխվեցի ու որպես դեկոր ընտրեցի լամինատ: Վերջնական արդյունքն ինքներդ եք տեսնում. համաձայնեք, որ ստացվել է անսովոր ու օրիգինալ:

Միկրոալիքային վառարանն ու ջեռոցն իրար վրա եմ դրել, որ խնայեմ տեղը: Ահա այսպիսի նորաոճ, գեղեցիկ ու հարմարավետ խոհանոց է ստացվել:

Որոշեցինք ընտրել առանց վերևի պահարանների կահույք, դրանց մեջ իմաստ չեմ տեսնում: Փոխարենը կախել ենք փոքր դարակներ:

Կահույքի ու լամինատի երանգները հանահունչ են, իսկ բաց գույնի սեղանը ստեղծում է կոնտրաստ: Լամինատը բավականին մատչելի է, սալիկից ավելի էժան, սակայն տեսքը չի զիջում սալիկին:

Դիմացի պատը նույնպես ձևավորել եմ լամինատով: Ճաշասեղանի վերևում կախել եմ լույսեր: Ըստ իս շքեղ է ստացվել, ավելի լավ չէի էլ կարող պատկերացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։