Միայն 45 տարեկանում իմացա, թե ինչու են աման լվանալու սպունգերը գույնզգույն

Փաստացի, սպունգի գույնը կարող է պատմել, թե այն ինչի համար է նախատեսված

Դեղին և նարջագույն սպունգը համարվում է առավել փափուկ: Հարմար է նուրբ, հեշտ կոտրվող սպասքի լվացման համար: Օրինակ, բաժակներ, հախճապակե անոթներ:

Այս սպունգի բաղադրության մեջ չկան աբրազիվ մասնիկներ, հետևաբար այն չի կարելի կիրառել այրված կաթսաներ, թավաներ լվանալու համար:

Կարմիր սպունգը նախորդից ավելի կոշտ է, լվանում է ափսեների վրայի ավելի ուժեղ կեղտոտվածությունն ու մնացորդները:

Եթե ափսեները մի քանի ժամ առաջ են օգտագործվել, ցանկալի է լվանալ կարմիր սպունգով:

Կանաչ սպունգը ավելի կոշտ է, կօգնի լվանալ թավան՝ այրված յուղից, սնունդից: Բայց զգույշ եղեք, որ սպունգով չվնասեք էմալը:

Կապույտ սպունգը կանաչ սպունգից փափուկ է, սակայն դեղինից կոշտ: Այն հարմար է սանտեխնիկա և էմալ լվանալու համար:

Այսպիսով, սպունգի գույնի ընտրությունը կախված է նրանից, թե ինչ նպատակով եք այն օգտագործելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։