Մկներն այս հոտերից վախենում են ինչպես կրակից… Միջոցներ, որոնց շնորհիվ կազատվեք մկներից

Սեփական տներում ապրողները լավ գիտեն, թե որքան դժվար է լինում ազատվել բնակություն հաստատած մկներից: Դրանք մեծ արագությամբ են բազմանում, փչացնում ամեն բան:

Եթե ճիշտ միջոցներ ձեռնարկեք, մկները այլևս չեն մոտենա ձեր տանը: 

Ահա թե որ հոտերն են վախեցնում մկներին

Այրած ռեզին

Այս հոտը մկների ու առնետների մոտ առաջացնում է տագնապ: Դրանք իսկույն փախնում են անհայտ ուղղությամբ: Կրծողներին վախեցնելու համար որևէ ռետինե իր այրեք մետաղական դույլի մեջ: Բացի այդ այրած իրի մնացորդները դրեք տարբեր տեղերում:

Քացախ

Շատերն են լսել, որ քացախը վախեցնում է միջատներին, սակայն քչերին է հայտնի, որ դրա հոտը տանել չեն կարողանում նաև մկները: Անգամ եթե տանը արդեն կան մկներ, բոլոր մակերեսները մշակեք քացախով. կոնցենտրացված հոտը կվախեցնի դրանց:

Սկիպիդար

Քացախի պես է ազդում. անհրաժեշտ է մշակել տարածքը սկիպիդարով: Հատկապես հզոր միջոց է՝ սկիպիդարի և կերոսինի խառնուրդը:

Այրած բմբուլ, փետուր կամ բուրդ

Կարող եք այրել հին բարձ, վերարկու կամ բրդե գուլպա: Մնացորդները դրեք տարբեր անկյուններում, իսկ առաջացած մոխիրը շաղ տվեք մկների «ճանապարհին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։