Մրգի ծառերն առանց ուտիճների և մրջյունների. լավագույն ծուղակը՝ առանց ծառերին վնասելու

Եթե նախապես չձեռնարկեք միջոցներ, ապա ամռանը կարող եք բախվել ուտիճների և մրջյունների կողմից առաջացած խնդիրների: Դրանք կարող են կուտակվել տերևներին, և հետո վնասարար միջատներից ազատվելը դժվար է լինում: Գոյություն ունեն պայքարի տարբեր միջոցներ, սակայն ոչ բոլորն են արդյունավետ:

Խորհուրդ են տալիս ծառին փաթաթել ձեթի մեջ թրջած կտոր, սակայն այս մեթոդն ազդեցություն է ունենում ընդամենը մի քանի օր:

Առաջարկում եմ փորձված հնարք, որւ կաշխատի ամբողջ սեզոն: Դրա համար անհրաժեշտ է պլաստիկից շիշ, ինքնակպչուն ժապավեն, նաև մուկ բռնելու հատուկ սոսինձ:

Պետք է կտրել շշի վերևի ու ներքևի հատվածները, իսկ մեջտեղի մասը ամրացնել ծառին՝ ինքնակպչուն ժապավենով: Կարևոր է, որ պլաստիկը ամուր ֆիքսված լինի և անցքեր չմնան: Այնուհետև պլաստիկին սոսինձ քսել, որ մրջյունները չկարողանան անցնել:

Ուշադիր եղեք, որ պլաստիկը ամրացրած լինի որքան հնարավոր է ցածր, որպեսզի սոսինձը չհայտնվի ծառին, այլ հոսի հողին:

Ընդամենը մի քանի ժամից ծառին ոչ մի մրջյուն չի մնա:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։