Նախկինում այս ամենը համարվում էր շքեղության խորհդանիշ, իսկ հիմա դրանց մասին մոռանալու ժամանակն է…

Ժամանակակից տենդենցերը անդադար փոփոխվում են՝ անցյակում թողնելով այնպիսի իրեր, որոնք նախկինում համարվում էին հարմարավետության և շքեղության խորհրդանիշ:

Եկեք հիշենք, թե որ իրերի մասին էին նախկինում երազում բոլորը, իսկ հիմա դրանք հետաքրքիր են միայն վինտաժի և հնաոճ էսթետիկայի սիրահարներին:

Ստացիոնար հեռախոս

Նախկինում տնային հեռախոս ունեին ոչ բոլորը: Հարևանները գնում էին նրանց տուն, որ կարողանան կապվել բարեկամների հետ: Իսկ այսօր՝ բջջային հեռախոսների դարաշրջանում, ստացիոնար հեռախոսի օգտագործումը դարձել է հազվադեպ երևույթ:

Մեծ տնային գրադարան

Գրքերը ընդգծում էին տանտիրոջ կրթված լինելու մակարդակը և սոցիալական կարգավիճակը: Այժմ գրքի կարգավիճակն է փոխվել, քանի որ թվային տեխնոլոգիաների դարում ենք ապրում:

Պատի գորգ

Մեր օրերում պատին գորգ կախելը տարօրինակ է թվում, քանի որ կուտակում է փոշի ու կեղտ:

Կարի մեքենա

Հիմա շատ քչերն են առօրյա հագուստ կարում, քանի որ ամեն ինչը հասանելի է: Եթե լավ փնտրեք, գուցե տատիկի տանը գտնեք նման կարի մեքենա:

Սպասքի հավաքածու

Սպասքի հավաքածու, ինչպես բոլորն էին ասում՝ սերվիզ, նվիրում էին հարսանիքներին և այլ նշանակալի իրադարձությունների ժամանակ: Դրանք չէին օգտագործում, այլ պահում էին հատուկ առիթների համար:

Հախճապակի

Սովետական հախճապակին գեղեցկացնում էր շատերի տները, սակայն հիմա դարձել է նմուշահավաքների սիրելի իրերից մեկը:

Մեծ պահարան 

Ինչպես ասում էին՝ սերվանտը, նախկինում համարվում էր ամենանորաձև կահույքը: Սակայն հիմա ավելի շատ մարդիկ են ազատվում դրանից, քանի որ պրակտիկ չէ ու շատ տեղ է զբաղեցնում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։