Նույնիսկ սպիտակ գուլպաներս չեն կեղտոտվում… Ահա թե ինչ եմ ավելացնում ջրին, որ հատակը անթերի մաքրվի

Որպեսզի տան հատակը անթերի մաքրվի, գոլ ջրին ավելացնում եմ մի քիչ շամպուն ու աղ:

Շամպուն անհրաժեշտ է 1 կաթիլ, իսկ աղ՝ 2 ճ.գ.: Այսպիսի պարզ լուծույթը կմաքրի անգամ ներծծված կեղտն ու լաքաները, նաև կօգնի հավաքել հատակի փոշին:

Եթե հատակը յուղոտ է, իսկ նման բան հաճախ է լինում հատկապես սնունդ պատրաստելուց հետո՝ գազօջախի դիմացի հատվածում, օգտագործում եմ մանանեխ:

1ճ.գ. մանանեխի փոշին լուծում եմ 1լ ջրի մեջ: Սկզբում լուծույթը պատրաստում եմ տաք ջրով, թողնում եմ, որ սառի, իսկ հետո անցնում եմ հատակը լվանալուն: Եթե լուծույթը թրմելու ժամանակ չունեմ, ավելացնում եմ 1 գդալ սոդա: Այն ուժեղացնում է մանանեխի ազդեցությունը:

Վստահեցնում եմ՝ այս հեղուկի օգտագործման շնորհիվ ձեր տան հատակը կփայլի մաքրությունից:

Իսկ եթե ուզում եք որ փայլը պահպանվի, ջրին շատ քիչ գլիցերին ավելացրեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։