Շատերը այս գերօգտակար բույսը համարում են մոլախոտ, սակայն այն չափազանց օգտակար է ու բուժիչ հատկությամբ է օժտված

Հողամաս ունեցողները լավ գիտեն այս բույսի մասին, շատերն անգամ տարիներով պայքարում են դրա դեմ:

Դանդուռը հեշտությամբ է աճում գրեթե ամենուր, ինքնուրույն տարածվում է մեծ մակերեսներին: Այս բույսը սուկուլենտ է: Հյուսվածքներում և տերևներում ջուր հավաքելով՝ այն ապահովում է իր գոյությունը: Անգամ երկար ժամանակով հեղուկից զրկված լինելու դեպքում դանդուռը չի չորանում:

Միայն թե այն իզուր են համարում մոլախոտ, քանի որ բույսը կարելի է կիրառել նույնիսկ որպես սնունդ: Այն հաճելի համ ունի, սակայն ուտել կարելի է միայն այն ժամանակ, երբ բույսը սկսում է ծաղկել:

Դանդուռն ունի թույլ թթու յուրահատուկ համ, մատուցվում է անգամ բազմաթիվ բարձրակարգ ռեստորաններում:

Դանդուռը կարելի է մարինացնել. եռացնել ջուրը, ավելացնել աղ ու մեջը գցել կանաչին, թողնել կրակին 3 րոպե և քամել: 100գ դանդուռին 1թ.գ. քացախ, դափնետերև և հատիկավոր պղպեղ ավելացնել:

Աղցաններին անգամ թարմ վիճակում կարող եք ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց ԱՅՍՕՐ ԻՆՖՈ կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։