Շուշանները պարտադիր պարարտացրեք գարնանը՝ ԱՅՍ եղանակով. դրանք ձեզ կուրախացնեն առատ ծաղիկներով

Շուշանները նուրբ ու շքեղ ծաղիկներ են, որոնք գրեթե բոլորի կողմից առանձնահատուկ սեր են վայելում: Դրանց ծաղիկներին անհամբերությամբ են սպասում: Սակայն որպեսզի շուշանը ծաղկի, անհրաժեշտ է ապահովել պատշաճ պայմաններ և լավ սնուցում:

Սկզբում անհրաժեշտ է սպասել, որ շուշանի ծիլերը հասնեն 15-20 սմ բարձրության. դա այն բանի նշանն է, որ հողը արդեն տաքացել է: Մինչ այդ պարարտացումն անիմաստ է:

Գարնանը բոլոր բույսերն ունեն ազոտի կարիք, որը նպաստում է կանաչների արագ աճին: Գարնանային առաջին պարարտացումը պիտի ներառի ազոտային նյութեր: Անթերի տարբերակ է՝ ամոնիումային սելիտրան (ամոնիումի նիտրատ, аммиачная селитра):

1 ճ.գ. սելիտրա լուծեք ջրի մեջ և արմատին մոտ ջրեք բույսը՝ պարտադիր սովորական ջրումից հետո, որ չվնասեք արմատները:

Как и чем подкормить лилии в саду для пышного цветения | В цветнике  (Огород.ru)

Տվյալ տեսակի սելիտրան մի օգտագործեք տերևները ցողելու համար:

Գարնանը կարող եք օգտագործել նաև կոմպլեքսային պարարտանյութեր, ինչպիսիք են «նիտրոֆոսկը», Ammofosk-ը: Այսինքն պիտի պարունակեն ազոտ, ֆոսֆոր, կալիում:

Սեզոնի ընթացքում 4 պարարտացում կատարեք. առաջինը՝ գարնանը, երկրորդը՝ երբ սկսում են կոկոններ ի հայտ գալ, երրորդը՝ ծաղկման շրջանում, չորրորդը՝ աշնանը, երբ բույսերը նախապատրաստում եք ձմռան:

Եթե շուշանները նոր եք տնկել, չմոռանաք պարարտանյութի մասին: Այս տեսակի ծաղիկը սիրում է օրգանիկա, այնպես որ չմոռանաք փոսիկների մեջ լցնել բուսահող, փայտի մոխիր:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։