Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե տղաս ինչպես կարող էր ինձ հետ այդպես վարվել… Գլխումս չի տեղավորվում…

Անունս Անահիտ է, ու այն, ինչ վերջերս կատարվեց իմ կյանքում, ինձ հանգիստ չի տալիս: Ես ունեմ որդի, ում երկու ամսականից միայնակ եմ մեծացրել, քանի որ ամուսինս հեռացել էր ընտանիքից:

Մեծ ցավով եմ հիշում այն ամենը, ինչի միջով անցել եմ, երբ նոր էի մնացել մենակ՝ փոքր երեխան գրկիս…

Նախկին ամուսինս ամեն ամիս ալիմենտ էր վճարում, բայց չնչին գումար էր: Երեխային չէր տեսնում, ինձ ոչ մի հարցում չէր օգնում, որդու խնդիրները նրան բացարձակ չէին հետաքրքրում:

Երբ որդիս դարձավ 15 տարեկան, նախկին ամուսինս հանկարծ հիշեց, որ ինքը հայր է: Սոցկայքերում գտավ տղայիս, սկսեցին շփվել, մտերմանալ: Նախկին ամուսինս բիզնես ունի, ապահովված մարդ է, ու ինձ նման չի հաշվում ամեն մի դրամը: 

Հոր հետ առաջին հանդիպումից տղաս նոր նոթբուքով տուն եկավ: Իսկ երկու շաբաթ անց… նա հավաքեց իրերն ու տեղափոխվեց հոր տուն:

Мама, мне не нравится в летнем лагере». Что делать, если ребенок просит его  забрать | Правмир

Երբեք չէի մտածի, որ իմ որդին ունակ է նման աստիճանի դավաճանության:

Արդեն 3 ամիս է, ինչ որդիս հեռացել է: Ես գիտակցում եմ, որ հայրը ավելի շատ բան կարող է տալ որդուս, բայց չէ որ նա կարող էր շարունակել օգնել նրան՝ առանց ինձանից խլելու: Իսկ տղաս…ինչպես նա փոխեց իմ այսքան տարիների տված սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը՝ գումարի հետ:

Что делать, если ваш ребенок влюбился: признания детей и родителей - МК

Կարծում էի, թե արժանի մարդ եմ մեծացրել, բայց պարզվում է, որ ոչ…

Որդիս մի քանի անգամ զանգել է այս ընթացքում, բայց հետը խոսելու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ էներգիա: Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք երբևէ ներել նրան…

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։