Որպեսզի վարունգը ժամանակից շուտ հավաքեք, այն էլ դույլերով, պատրաստեք այսպիսի լուծույթ

Բարձրորակ բերք ստանալու համար անհրաժեշտ է հոգ տանել վարունգի ճյուղերի մասին դեռ վաղ շրջանում: Պատմում ենք պարարտացման լավագույն եղանակների մասին, որոնք կանխարգելում են բույսի փչացումն ու դարձնում այն դիմացկուն:

Առաջին տարբերակը՝ ամոնիումի սուլֆատն է: Դրա գլխավոր առավելությունն այն է, որ հեշտությամբ է յուրացվում բույսերի կողմից: Այն ներառում է ազոտ և ծծումբ: Ազոտի շնոհիվ ավելանում է վարունգի կանաչ զանգվածը, իսկ ահա ծծումբը նպաստում է բույսի դիմացկունությանը:

Լուծույթ պատրաստելու համար 2լ ջրի մեջ լուծեք 1թ.գ. ամոնիումի սուլֆատ: Ստացված հեղուկից 3-4ճ.գ.ով ջրեք սածիլները:

Երկրորդ տարբերակը լիովին բնական է, պատրաստվում է բանանի և սոխի կեղևից:

Թուրմ պատրաստելու համար վերցրեք 1 բանանի կեղև,  3 սոխի կեղև, խառնեք 3լ բանկայի մեջ, ավելացրեք ջուր՝ մինչ եզրերը: Թրմել անհրաժեշտ է 3 օր՝ տաք տեղում, ինչից հետո քամել ու առանց ջուր ավելացնելու՝ 2-3 ճ.գ. լցնել վարունգի յուրաքանչյուր սածիլի տակ:

Այս մեթոդը կարագացնի սածիլների աճը, կամրացնի դրանք, նաև կպաշտպանի փտելուց:

Ընտրեք երկու տարբերակներից մեկը, որը ձեզ առավել հարմար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։