Պատրաստում եմ այսպիսի խառնուրդ ու խոհանոցում լվանում ամեն ինչ, ցանկացած մակերես

Երբ գալիս է խոհանոցը կարգի բերելու ժամանակը, միշտ պատրաստում եմ այս ունիվերսալ միջոցը, որը հեշտությամբ մաքրում է յուղը, նստվածքը, մատների հետքերը:

Որոշակի բաղադրիչներ խառնելու արդյունքում ստացված փփուրը հարմար է ցանկացած մակերեսի մաքրման համար, քանի որ չի վնասում: Մաքրման այս արագ ու պարզ մեթոդի շնորհիվ սառնարանը, գազօջախը, խոհանոցային կահույքը փայլում են մաքրությունից:

Մաքրող միջոցը պատրաստելու համար վերցնում եմ սոդա՝ 1 ճ.գ.: Ավելացնում եմ հեղուկ տնտեսական օճառ՝ 1ճ.գ.: Այն պարունակում է բնական յուղեր, լավ խառնվում է մյուս բաղադրիչների հետ, վերածվում է փրփուրի:

Եվ վերջում ավելացնում եմ 9% քացախ: Բաղադրիչների նման համադրումը ոչ միայն արդյունավետ մաքրում է մակերեսները, այլև ապահովում է ախտահանում, ինչը հատկապես կարևոր է սառնարանի համար:

Խառնուրդը քսում եմ մակերեսներին և հետո մաքրում սպունգով: Յուղոտ լաքաները հեշտությամբ են մաքրվում՝ առանց ձեր կողմից ջանքեր գործադրելու: Նյութի մնացորդները մաքրում եմ խոնավ անձեռոցիկով:

Եթե ինչ-որ մակերես շատ է կեղտոտ, փրփուրը թողնում եմ մակերեսի վրա մոտ 10 րոպե, և հետո սկսում եմ մաքրել սպունգով:

Եթե պարբերաբար օգտագործեք այս միջոցը, կհամոզվեք, որ մաքրություն անելը բավականին հաճելի գործ է:

Ի դեպ, այս խառնուրդը կօգնի լվանալ նաև ձեր թեյնիկը, կաթսաները, տապակները:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։