Պղպեղը լավ կաճի, հյութեղ բերք կտա, եթե կիրառեք այս պարարտանյութը

Պղպեղը սիրում է ջերմություն, լույս և ջուր: Այս 3 պայմանները ապահովելով՝ կկարողանաք լավ բերք ստանալ: Բացի այդ կարևոր է պատշաճ կերպով պարարտացնել բույսը, որպեսզի նպաստեք առողջ և հյութեղ պղպեղների աճին:

Что нужно сделать, чтобы перец на огороде вырос крупным и сладким. Читайте  на UKR.NET

Լավագույն պարարտանյութը՝ խմորիչն ու կանաչ խառնուրդն է: 

Կանաչ խառնուրդը ինքներդ կարող եք պատրաստել. դրա համար անհրաժեշտ են տարատեսակ խոտեր, եղինջ:

10լ դույլն ամբողջությամբ լցեք խոտով, եղինջով: Ավելացրեք տաք, բայց ոչ եռման ջուր: Թողեք, որ սառի:

Երբ ջուրը գոլանա, դույլի մեջ լցրեք 30գ թարմ խմորիչ: Որպեսզի այն հեշտ լուծվի, կարող եք նախապես խառնել քիչ ջրի հետ՝ առանձին տարայի մեջ, նաև ավելացնել մի փոքր շաքարավազ, մոտ 1ճ.գ.: Խմորիչը լցնել դույլի մեջ, ծածկել տոպրակով և երկու օր պահել տաք տեղում:

Ստացվում է կոնցենտրատ, որը կիրառելուց առաջ պետք է խառնել ջրի հետ՝ հավասար հարաբերակցությամբ:

Перец в открытом грунте — мои 5 секретов большого урожая. Полив, подкормки,  защита от солнца. Фото — Ботаничка

500մլ պարարտանյութ լցրեք պղպեղի յուրաքանչյուր ճյուղի տակ, իսկ երբ այն ներծծվի հողի մեջ, շարունակեք ջրել սովորականի պես:

Ընդամենը մի քանի օրից կնկատեք, որ ճյուղերն ավելի ամուր են դարձել, կանաչել են:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։