Սանտեխնիկի խորհուրդով սկսեցի կիրառել այս հասարակ նյութը և մեկընդմիշտ վերացրեցի խողովակների խցանումները

Նախկինում, երբ խցանվում էին խողովակները, կիրառում էի քիմիական միջոցներ: Իմ պահարանում կան տարբեր տեսակի միջոցներ՝ թանկից էժան: Սակայն նկատեցի, որ նման միջոցների արդյունքը ժամանակավոր է, այսինքն մի քանի օրից խնդիրը կրկնվում էր:

Ի վերջո հրավիրեցի սանտեխնիկի, որ մաքրի սիֆոնը: Գործի ընթացքում նա ինձ հարցրեց, թե սովորաբար ինչով եմ վերացնում խցանումները:

Ի զարմանս ինձ վարպետը խորհուրդ տվեց մոռանալ քիմիական միջոցներ կիրառելու մասին: Նա պատմեց մի հասարակ հնարքի մասին, որն ավելի արդյունավետ, մատչելի ու հասանելի է:

Կարծում եմ, նյութի բաղադրիչները կան բոլորի տանը. սոդա, աղ, քացախ:

Սկզբում արտահոսքի մեջ պետք է լցնել սոդա՝ կես բաժակ, և նույնքան աղ: Դրանք պետք է նախապես խառնել:

Դրանից հետո լցնել 9% քացախ՝ 0,25 բաժակ: Եվ քացախից անմիջապես հետո 1 լիտր եռման ջուր: Այդպես թողնել մոտ 1 ժամ:

Բացել տաք ջուրը և սպասել 1-2 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։