Սկեսուրս ասաց, որ միայն մաքրասեր կանանց տանն են այս հատվածները միշտ մաքուր

Վերջերս մի քանի ժամ տանը մաքրություն էի անում, սակայն շնորհակալության խոսքեր ասելու փոխարեն սկեսուրս նախատեց ինձ: Պարզվում է, ըստ նրա, տանը կան տեղեր, որտեղ պետք է պարբերաբար մաքրել: Այս կետերին շատերս ուշադրություն չենք էլ դարձնում:

Առաստաղներ

Քչերն են հետևում առաստաղի մաքրությանը, սակայն տրամաբանական է, որ այնտեղ նույնպես փոշոտվում ու կեղտոտվում է: Եթե անտեսեք առաստաղների մաքրումը, դրանք այնքան էլ հաճելի տեսք չեն ունենա:

Բարձր պահարաններ

Հաճախ սահմանափակվում ենք պահարանների միայն ներքևի հատվածը մաքրելով, սակայն վերևն ավելի շատ է փոշի կուտակվում, ինչն էլ աղտոտում է տան օդը: Սա վերաբերվում է նաև սառնարաններին, խոհանոցի կահույքին:

Վարագույրեր

Բնական է, որ ամեն շաբաթ ոչ ոք չի լվանում վարագույրերը, բայց մի մոռացեք դրանք թափահարել, կամ կարող եք մաքրել փոշեկուլով:

Կահույքի տակի հատվածները

Մի մոռացեք պարբերաբար առաջ բերել բազմոցն ու մահճակալները՝ դրանց հետևի մասը մաքրելու համար:

Շրիշակներ

Շրիշակների վրա շատ մեծ քանակությամբ է փոշի հավաքվում: Խորհուրդ ենք տալիս մաքրել խոնավ անձեռոցիկով:

Սառնարան

Հիշում եք արդյո՞ք, թե վերջին անգամ երբ եք մաքրել սառնարանի հետևի մասը և տակը: Եթե ոչ, ապա այսօր անպայման ուղղեք ձեր բացթողումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։