Վարագույր վաճառողներից իմացել եմ դեղնած շղարշը սպիտակեցնելու եղանակի մասին. ահա թե ինչ է պետք անել

Վերջերս պտտվում էի վարագույրերի խանութներում, զննում էի, թե ինչ նորություններ կան: Ու երբ սկսեցի զրուցել վաճառողուհու հետ, նա խոսքի մեջ պատմեց, թե իրենք ինչպես են սպիտակեցնում դեղնած, խամրած շղարշը:

Քանի որ ունեմ նմանատիպ խնդիր, և սովորական լվանալով չեմ կարողանում սպիտակեցնել իմ վարագույրերը, որոշեցի հետևել վաճառողուհու խորհուրդին:

Շղարշների սպիտակեցման համար անհրաժեշտ է 3 բաղադրիչ. կալցինացված սոդա, հեղուկ տնտեսական օճառ և սպիտակեցուցիչ՝ նախատեսված ավտոմատ լվացքի մեքենայի համար:

Սկզբում 1:1 հարաբերակցությամբ օճառից և սոդայից խառնուրդ եմ պատրաստում: Ավելացնում եմ այնքան ջուր, որ վարագույրերը լիարժեք ծածկվեն ջրով: Այնուհետև թողնում եմ այդպես կես օր, և այդ ընթացքում զբաղվում եմ իմ գործերով:

Պարբերաբար շուռ եմ տալիս վարագույրերը, որ հավասարաչափ մաքրվեն:

Հետո լավ պարզաջրում եմ վարագույրերը, որպեսզի փրփուրը հանկարծ չհայտնվի լվացքի մեքենայի մեջ:

Երկրորդ փուլը՝ լվացքի մեքենայով, 60 աստիճանի ջրով՝ գելի կամ փոշու օգտագործմամբ լվացքն է: Չմոռանաք ավելացնել նաև ավոտմատ լվացքի մեքենայի համար նախատեսված սպիտակեցուցիչ:

Չնայած նրան, որ գրեթե 1 օր տևում է վարագույրերի լվացքը, ինձանից շատ ժամանակ չի պահանջվում որևէ պրոցես կատարելու համար:

Տեսեք, թե որքան ձյունաճերմակ է վարագույրը: Այն բուրում է թարմությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։