Վրաերթը փրկել է հարբեցողի կյանքը

Օմսկի բնակիչը մեքենան բակում վարելու ժամանակ չի նկատել և վրաերթի է ենթարկել ձյունի մեջ ընկած հարբեցողին: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է ոչ միայն վրաերթի հետևանքով առաջացած կողերի ու կրծքի կոտրվածք, այլև վերջույթների երրորդ և չորրորդ աստիճանի ցրտահարում: Ըստ բժիշկների՝ եթե չլիներ վրաերթը, -11 աստիճանի ցրտին ձների մեջ հարբած-քնած տղամարդը շատ կարճ ժամանակում կմահանար:

(Visited 364 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: