Տեսեք, թե ինչպիսին կարող է լինել ամառանոցը… Երազանքների տուն…

Այսօր կիսվում ենք մի հիասքանչ ամառանոցի լուսանկարներով, որը կարծես լինի ոճի և կենսական էներգիայի մարմնացում: Այն պատկանում է 64-ամյա մի կնոջ՝ Շարլոտտային: Տունը գտնվում է Կոպենհագենում:

Անկասկած, տունը՝ նրա ներաշխարհի արտացոլանքն է:

Քանի որ ամառանոցը գտնվում է քաղաքին շատ մոտ, այստեղ կա ամեն հարմարություն:

Շարլոտտան ասում է, որ այստեղ թվում է, թե ողջ աշխարհը վերացել է: Թեպետ նրա հիմնական կացարանը գտնվում է մայրաքաղաքում, ժամանակի մեծ մասն անցկացնում է կինը հենց այստեղ, որտեղ տիրում է հանգստության մթնոլորտ:

Տանը կա մի քանի սենյակ, ներառյալ խոհանոց, հյուրասենյակ: Տան յուրաքանչյուր անկյուն հագեցած է գույներով և ունիկալ դետալներով:

Խոհանոցի հետ միացած հյուրասենյակը կարդալու, հանգստանալու համար անթերի վայր է: Բազմոցն ու բազկաթոռները Շարլոտտան գտել է հայտարարությունների կայքում, նորոգել է ու նորացրել:

Հյուրասենյակում հատուկ տեղ է զբաղեցնում նկարը, որի համար տանտիրուհին բավականին մեծ գումար է վճարել աճուրդի ժամանակ:

Խոհանոցում գրեթե ամեն դետալ ունի իր պատմությունը: Օրինակ, կերամիկական մոմակալը Շարլոտտան գնել է հարսանեկան ճամփորդության ժամանակ:

Խոհանոցում ևս կա ցերեկային հանգստի համար նախատեսված զոնա, իսկ գիշերը քնում են առանձին ննջարանում:

Այստեղ առանձնահատուկ շունչ կա. բնություն, միախառնված հարմարավետության հետ:

Կցանկանայիք արդյո՞ք ապրել այստեղ…

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։