Ցողեք կաղամբն այս ինքնասարք լուծույթով. պաշտպանեք այն միջատներից, ավելացրեք բերքը

Կաղամբը վնասարար միջատներից պաշտպանելու համար մշակեք այն պարզ, բայց արդյունավետ խառնուրդով: 1լ եռացող ջրի մեջ գցեք 5 պճեղ ճզմած սխտոր, 10գ կիտրոնաթթու (2 թ.գ.):

Կրակն անջատեք, խառնեք, ծածկեք կափարիչով ու թրմեք 2 օր:

Քամեք լուծույթը, լցրեք հեղուկացրի մեջ: Մշակեք կաղամբը՝ ցողելով և տերևները, և արմատին մոտ հատվածները:

Ի դեպ քամելուց հետո մնացած զանgվածը՝ ճզմած սխտորը, կարող եք լցնել կաղամբի տակ:

Պրոցեդուրան ցանկալի է կատարել երեկոյան՝ շաբաթական 1 անգամ: Առաջին անգամ մշակեք այն ժամանակ, երբ դեռ նոր են տերևներ հայտնվել, շարունակեք մինչ կաղամբի լիարժեք ձևավորվելը:

100 ճյուղին 0,5լ լուծույթը բավարար է, սակայն եթե կաղամբն արդեն սկսել է ձևավորվել, տվյալ զանգվածի լուծույթով կարող եք մշակել 20 ճյուղ:

Ես ինքս լուծույթն օգտագործում եմ մինչև կաղամբի բերքը հավաքելը. այդպես բանջարեղենը չի սպիտակում, միջատները չեն վնասում տարևները, ավելի երկար է պահպանվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։