Ցողունը դառնում է շքեղ ծաղկող խորդենի. ինչպես ճիշտ վարվել փոքր ցողունի հետ

Խորդենին շատերի կողմից սիրված սենյակային բույս է, սակայն քչերը գիտեն, թե ինչպես ճիշտ կազմակերպել դրա խնամքը, նաև տեղյակ չեն, թե ինչ է պետք անել, որ ցողունը վերածվի ծաղկող ճյուղի:

Եթե ուզում եք բազմացնել խորդենին, սկզբում պոկեք ճյուղի վրայից ծաղիկները, թողեք միայն տերևները՝ նախապես կտրելով ծաղկող հատվածները:

Զգուշությամբ կտրեք ճյուղը, իսկ հետո արդեն ներքևի հատվածում թեք կտրվածք արեք: Ցողունը պիտի ունենա այսպիսի տեսք:

Այնուհետև ցողունները մշակեք արմատները խթանող հատուկ լուծույթով՝ 1 ժամվա ընթացքում:

Այդ ընթացքում նախապատրաստեք հողը՝ խառնելով վերմիկուլիտի հետ: Լցրեք փոքր ծաղկամանների մեջ՝ նախապես խոնավեցնելով: Հողի մեջ փոքր փոսիկներ արեք:

Տեղադրեք ցողուները և ջրեք արմատները խթանող լուծույթով:

Այս մեթոդը կօգնի ակտիվ բազմացնել խորդենին՝ ապահովելով նոր առողջ ծաղիկների ստացում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։