Փոքրիկ աղջիկը խաղալիք էր ընտրել և մոտեցել գանձապահին: Տեսնելով նրա ընտրած խաղանձապահը իսկույն վերցրեց և սեղանի տակ թաքցրեց: Շատ հուզիչ պատմություն

Մի աղջիկ հոր հետ խաղալիքների խանութ էր եկել իր Սուրբ Ծննդյան նվերը ընտրելու համար: Աղջիկն ուզում էր Բարբի տիկնիկ գնել եւ հարցրեց իր հայրիկին, արդյոք նա բավարար գումար ունի դրա համար: Թանկարժեք ու նորաձև հագնված հայրը ժպտաց և գլխով արեց: Ուրախացած աղջիկը պատրաստվում էր վազել դեպի իր ուզած խաղալիքը, երբ տեսավ իր կողքին կանգնած մի տղայի, որը նույնպես հայրիկի հետ էր եկել խանութ:Տղան հնամաշ բաճկոնով էր, նրա հագուստները, հավանաբար, ձեռք էին բերվել սեքոնդ հենդից կամ փոխանցվել ավագ եղբորից: Նա անվճռականորեն մոտեցավ տեսախաղին: Բայց տղայի հայրը տխրությամբ լի աչքերով նայեց որդուն, եւ գլուխն օրորեց: Այդ տեսակ գնումի համար նա փող չուներ: Երեխան շատ տխրեց եւ խաղը դրեց տեղը:Այդ պահին աղջիկը մի բան ասաց իր հայրիկին եւ վերցրեց տեսախաղը, որ տղան ուզում էր գնել: Նրանք վճարեցին և աղջիկն ինչ-որ բան փսփսաց գանձապահի ականջին, վերջինս ժպտաց եւ խաղը սեղանի տակ թաքցրեց: Փոքրիկ աղջիկը չկարողացավ ժպիտը թաքցնել, երբ տխուր տղան մոտեցավ դրամարկղին: Երբ երեխայի հայրը վճարում էր իրենց վերցրած գրքի համար, գանձապահն ասաց. -Շնորհավորում եմ, Դուք մեր 100-րդ բաժանորդն եք, ինչը նշանակում է, որ դուք նվեր եք ստացել` տեսախաղ:Երբ հայրիկն ու աղջիկը դուրս եկան խաղալիքների խանութից, նա հարցրեց աղջկան, թե ինչու որոշեց նվեր տալ անծանոթ տղային: Երեխան տվեց ամենաիմաստուն պատասխանը, որ կարելի էր մտածել. -Տատիկս ու պապիկս ինձ երեկ ասացին, որ ես պետք է գնեմ միայն այն, ինչն ինձ երջանիկ կդարձնի: Ես հենց դա էլ արեցի: Տեսա՞ր, որ այն տղան շատ ուրախացավ: Երեխաները շատ անկեղծ են, եւ մենք պետք է օրինակ վերցնենք նրանցից … Տարածիր այս պատմությունը, որովհետև աղջկա գործը կարող է ոգեշնչել շատ մարդկանց:

(Visited 332 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: