1 թ.գ. լցնում եմ 1 բաժակ ջրին, ու աճում են անգամ հին սերմերը

Այսօր կպատմեմ, թե ինչպես թրջել սերմերը, որ դրանք աճեն կարճ ժամանակահատվածում: Հիանալի տարբերակ է, օգնում է աճել անգամ հին սերմերին:

Կարծում ենք սա կա նաև ձեր դեղատուփի մեջ: Խոսքը 3% ջրածնի պերօքսիդի մասին է:

Դրա առավելությունը կայանում է նրանում, որ ոչ միայն արթնացնում է սերմերը, այլև ախտահանում դրանք: Սերմերը դառնում են ավելի առողջ, լավանում է դրանց իմունիտետը:

Եթե կիրառեք պերօքսիդը դժվար աճող սերմերի մշակման համար, ապա դրանց վրա կառաջանա պաշտպանիչ թաղանթ, կնվազի դրանց վնասման ռիսկը:

Շատ կարևոր է պահպանել հարաբերակցությունը: 100 մլ ջրին ավելացրեք 1թ.գ. ջրածնի պերօքսիդ, խառնեք: Ստացված լուծույթի մեջ դրեք սերմերը:

Լոլիկի, դդմիկի, վարունգի սերմերը թողեք լուծույթի մեջ 3 ժամից ոչ ավել: Իսկ դժվար աճող սերմերը պիտի մնան հեղուկի մեջ 5 ժամ: Վերջում հանեք սերմերը, լվացեք մաքուր ջրով, չորացրեք ու դրեք բամբակի վրա, որ ծլի:

Ահա այսպիսի լավ լայֆհաք, որը կախտահանի սերմերը, նաև կապահովի դրանց աճը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։