3 տնային գործ, որոնք ուղղակի ԱՆԻՄԱՍՏ են. Զուր մի վատնեք ձեր ժամանակը

Անգամ եթե մաքրության մեծ սիրահար եք, կա 3 գործ, որոնցից կարող եք համարձակ հրաժարվել:

3. Մաքուր սպասքը սրբիչով չորացնել

Եթե 30 տարի առաջ ափսեները լվանալուց հետո իրեն հարգող յուրաքանչյուր տանտիկին վերցնում էր սրբիչը ու սկսում չորացնել, հիմա շատերը դա համարում են անիմաստ, ու անգամ վտանգավոր գործ:

Ափսեները չորանոցի մեջ թողնելը ավելի հարմար է, քիչ ջանքեր են պահանջվում, բացի այդ ավելի հիգիենիկ է: Սրբիչի թելիկների մեջ կարող են միկրոբներ լինել, որոնք կհայտնվեն ափսեների վրա:

2. Ներքնազգեստի պահարաններում անթերի դասավորվածություն

Ներքնազգեստի պահարաններում ամենից արագն է ամեն ինչ խառնվում, քանի որ օգտագործվում են հաճախ, բացի այդ պարագաները մանր են: Եթե ամեն օր դրանք դասավորեք ըստ գույնի, չափի, ապա տվյալ գործը անվերջ կտևի:

Պարզապես ունեցեք ներքնազգեստի համար նախատեսված առանձին դարակ:

1. Վարագույրերի հաճախակի լվացում

Նախկինում գրեթե ամեն անգամ հյուրեր ընդունելիս լվանում էին վրագույրերը՝ համարելով, որ այդպես տանը կհաղորդեն ավելի գեղեցիկ ու տոնական տեսք: Իրականում տարեկան երկու, առավելագույնը 3 անգամ վարագույրերը լվանալը բավական է:

Վարագույրերը հաճախակի լվանալը ոչ միայն շատ ժամանակ է խլում, այլև գործվածքը դարձնում է բարակ ու խամրած:

Խորհուրդ ենք տալիս ամսական 1 անգամ փոշեկուլով մաքրել վարագույրերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։