40 տարեկան եմ, բայց նոր եմ իմանում, թե ինչի համար են մկրատի բռնակների միջև այս սուր ատամիկները

Խոհանոցային մկրատ կա շատերի տանը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե դրա որ մասն ինչի համար է նախատեսված: Միայն վերջերս իմացա, թե ինչ ֆունկցիա ունեն մկրատի բռնակների միջև եղած այս սուր ատամիկները:

Ընկույզ կոտրելու համար

Փորձեք կոտրել ընկույզը, սակայն միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ մկրատը լավ որակի է, այլապես այն կարող է փչանալ:

Երկրորդ ֆունկցիան՝ շիշ բացելու համար

Հաճախ է պատահում, որ չեմ կարողանում բացել ըմպելիքների, հանքային ջրի, սոուսների շշի կափարիչը: Պահեք շիշը և մկրատի տվյալ հատվածով հեշտությամբ պտտեք կափարիչը. շիշը չի սահի:

Եվ երրորդ ֆունկցիան՝ ձուկը մաքրելիս օգտագործելու համար

Պարզվում է, որ մկրատի տվյալ հատվածով կարող եք պահել ձուկը՝ պոչի հատվածից, և այն չի սահի թեփիկները մաքրելու ընթացքում: Բոլոր նրանք, ովքեր գոնե մի անգամ մաքրել են ձուկ, գիտեն, թե որքան դժվար գործ է: Մկրատը կհեշտացնի գործընթացը:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։