5 սխալ, որոնց պատճառով լվացքի մեքենան շարքից դուրս է գալիս

Այս պարզ սխալները, որոնք մենք համարում ենք աննշան, կարող են լվացքի մեքենայի համար դառնալ ճակատագրական:

Չենք խնայում լվացքի փոշին

Իրականում «որքան շատ, այդքան լավ» արտահայտությունն այս դեպքի համար չէ: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. 1ճ.գ. լվացքի փոշի՝ 1կգ չոր իրերի համար:

Նուրբ գործվածքից իրերը թմբուկի մեջ են հայտնվում առանց «պաշտպանության»

Մանր/երկաթից դետալներով իրերը լվացեք հատուկ պարկիկների մեջ: Չեք էլ պատկերացնում, թե մետաղյա մասնիկները որքան հեշտ կվնասեն թմբուկը:

Ֆիլտրերի ստուգում

Ֆիլտրի մեջ կուտավում է մանր աղբ, մազեր, պոկված կոճակներ, թղթեր: Պարբերաբար բացեք ու մաքրեք ֆիլտրը, այլապես մեքենայի մեջ կառաջանա տհաճ հոտ: Մաքրման պրոցեդուրա կատարեք 2-3 ամիսը մեկ:

Ծանրաբեռնած թմբուկ

Թմբուկի մեջ որքան հնարավոր է շատ իրեր լցնելով՝ պատրաստ եղեք, որ դրանք լավ չեն լվացվի, բացի այդ լվացքի մեքենայի աշխատանքի հետ կապված խնդիրներ կաառաջանան:

Այնքան իր լցրեք, որ թմբուկի վերևի մասը մնա դատարկ:

Փոշու սխալ ընտրություն

Փոշին լցրեք հատուկ նախատեսված հատվածում, իսկ կապսուլաներն ու հեղուկ լվացող միջոցները՝ թմբուկի մեջ:

Օգտագործեք միայն ավտոմատ լվացքի մեքենայի համար նախատեսված միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։