5 րnպեnւմ՝ առանց քիմիական նյnւթերի, մաքրում եմ գազօջախը. ճարպից ու կեղտից անգամ հետք չի մնում

Ես ինձ համար գտա գազօջախը գրեթե բոլոր կեղտերից մաքրելու երկու իդեալական մեթոդ, որով կցանկանամ կիսվել նաև Ձեզ հետ:

Մեթոդ 1. Սոդայի մածուկ.

Այո, դա ամենահին մեթոդն է։

Հայտնի է շատերին. Սոդան ալկալի է, և չնայած այն օգտագործվում է խոհարարության մեջ, այն բավականին ակտիվ է։ Այն հիանալի լուծում է ճարպը և նույնիսկ կարողանում է լուծել այրված կաթսաների մուրը:

Մածուկն իր մեջ ներառում է պարզապես սոդա, որը նոսրացվում է ջրով: Երբեմն նաև մանանեխ է ավելացվում։ Միջոցը պետք է քսեք կեղտոտված մակերեսին և մաքրեք մի քանի րոպե անց՝ չթողնելով, որ այն չորանա։

Մեթոդ 2. Սոդա + քացախ․

Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Մեկ թեյի գդալ սոդան մարեք քացախով այնքան, մինչև փրփուր առաջանա: Արագ քսեք աղտոտված հատվածներին և թողեք 15-20 րոպե:

Կիրառման ավելի հեշտության համար կարող եք ավելացնել մի կաթիլ հեղուկ օճառ, որպեսզի այն ավելի լավ բաշխվի: Զարմանալիորեն այս միջոցը հեռացնում է բոլոր կեղտերը:

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։