56 ք/մ մակերեսով հին ու անմխիթար վիճակում գտնվող բնակարանը դարձել է անճանաչելի… Երազանքների բնակարան…

Մի ընտանիք մեծ գումար չունենալու պատճառով համարձակվեց գնել անմխիթար վիճակում գտնվող 56ք/մ մակերեսով այս բնակարանը: Հնարավոր եղավ  պահոց և աշխատանքային անկյուն ստանալ: Վերանորոգումը արվել է սկանդի ոճով:

Հյուրասենյակում լամինատ է: Հեռուստացույցի պատը սենյակում գլխավորն է, դրա վրա ևս լամինատ է: Փափուկ կահույք դեռ չեն գնել, քանի որ փորձում են գտնել այն, ինչ պատկերացրել են ի սկզբանե:

Խոհանոցը միացված է հյուրասենյակին, սակայն հնարավորինս առանձնացված է: Պահարաններ կան միայն մի պատին: Հատակին սալիկներ են:

 

Ննջասենյակը փոքր է, և գրեթե ամբողջ տարածությունը զբաղեցրել է մահճակալը: Չնայած դրան՝ պահարանն էլ իր տեղը գտել այստեղ:

Մանկական սենյակը ստացվել է լուսավոր. այստեղ կա և խաղերի, և քնելու, և դասեր անելու զոնա:

Միջանցքի հատակին կերամոգրանիտ է: Դռան հետևում փոքր պահոց է, որտեղ տեղադրվել է լվացքի մեքենան, նաև կախում են վերնահագուստը:

 

Լոգասենյակում ընտրել են ընդհանուր բնակարանի ինտերիերին համահունչ գույներ՝ սպիտակ, բեժ, փայտ:

Կցանկանայիք արդյո՞ք ապրել նման բնակարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։