Ահա թե ինչ եմ պատրաստում սամիթից ձմռան համար՝ առանց ստերիլիզացիայի

Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է ձմռան համար նախապատրաստել ապուրների բնական հավելում: Այս հավելումը ձեզ շատ կօգնի ցուրտ ամիսներին:

Պատրաստվում է հեշտ, արագ, քացախ ավելացնելու ու ստերիլիզացնելու կարիք չկա: Մինչև գարուն լավ պահվում է սառնարանում կամ որևէ այլ սառը տեղում:

Բաղադրիչներ. (նշված է մաքրած բանջարեղենի քաշը)

  • գազար՝ 1կգ
  • բուլղարական պղպեղ՝ 1կգ
  • սոխ՝ 1կգ
  • լոլիկ՝ 1կ
  • սամիթ, մաղադանոս՝ 1կգ
  • աղ՝ 1գ

Ինչպես պատրաստել.

Գազարն անցկացնել խոշոր քերիչով:

Բուլղարական պղպեղը կտրատել մանր խորանարդիկների:

Կանաչին մանր կտրատել: Ցանկալի է ավելի շատ սամիթ օգտագործել:

Սամիթի ցողունները մանրացնել բլենդերով:

Սոխը խորանարդաձև կտրատել:

Լոլիկը մանրացնել բլենդերով:

Մեծ տարայի մեջ միացնել լոլիկը, աղը, լավ խառնել:

Առանձին տարայի մեջ լցնել մանրացրած բանջարեղենը, բլենդերով մանրացրած սամիթը, նաև աղով լոլիկը:

Մանրակրկիտ խառնել:

Ստացված խառնուրդը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ ու փակել կաարիչով:

Պահել սառը տեղում, օգտագործել որպես ապուրների կամ այլ ուտեստների բանջարեղենային հիմք:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։