Աղցան «Վենետիկ»

Մեզանից ոչ ոք  ամառային այս ժամանակահատվածում չի  պատկերացնում  մեր սեղանն  առանց որեւէ հետաքրքիր  լուծումներով աղցանի:

Այսօր խորհուրդ ենք տալիս պանիրով ​​ համեղ մի աղցանի  բաղադրատոմս: Այս բաղադրիչը նուրբ բույր է հաղորդում ցանկացած աղցանին  եւ  այն դարձնում է ավելի համեղ:

Ձեզ հարկավոր է.

  • Խոզապուխտ — 200 գր:
  • Պանիր `150 գր:
  • Արքայախնձոր (պահածոյացված) — 200 գր:
  • Ձու — 2 հատ:
  • Մայոնեզ եւ թթվասեր
  • Աղ, սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը `

Նախ պետք է եփել  ձվերը եւ կտրել շերտերով:  Խոզապուխտը նույնպես կտրել շերտերով, իսկ արքայախնձորը փոքր խորանարդիկներով:

Մի աման ի մեջ լցնել քերած պանիրը և ավելացնել մյուս կտրատած բաղադրիչները, լավ խառնել:  Ավելացնել աղ, պղպեղ եւ  մայոնեզ կամ  թթվասեր: Ի վերջո, այս ամենը խառնելուց հետո այն պատրաստ կլինի:

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: