Ամբողջ ձմեռ ուտում ենք եգիպտացորեն… Կարծես թարմ լինի… Ահա թե ինչպես եմ այն պահում

Եթե ձեր ընտանիքի անդամները սիրում են եգիպտացորեն, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է: Ամեն ինչ շատ պարզ է, օգտագործվում է սովորական մարինադ:

Անհրաժեշտ է.

  • եգիպտացորեն՝ 10 հատ
  • աղ՝ յուրաքանչյուր բանկային՝ 1,5 ճ.գ.
  • շաքարավազ՝ յուրաքանչյուր բանկային՝ 1 ճ.գ.
  • եռման ջուր

Ինչպես պատրաստել. 

3 լ բանկաները լվանալ և ստերիլիզացնել:

Եգիպտացորենից հեռացնել տերևները, թելիկները, լավ լվանալ: Կտրել պոչիկները:

Եգիպտացորենները ուղղահայաց դասավորել բանկաների մեջ՝ լավ սեղմելով, որ որքան հնարավոր է շատ տեղավորվի:

Յուրաքանչյուր բանկայի մեջ աղ ու շաարավազ լցնել:

Եռման ջուր լցնել և բանկաները ծածկել կափարիչներով:

Կաթսայի մեջ սրբիչ գցել, դնել բանկաներն ու տաք ջուր լցնել: Ստերիլիզացնել բանկաները 30 րոպե՝ եռալու պահից սկսած:

Բանկաները զգույշ հանել ջրից, հերմետիկ փակել, իսկ սառելուց հետո պահել մութ սառը տեղում:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։